Ալիևը խոսեց Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին

165

ՏԱՍՍ-ը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունից մի հատված․

«Մենք կհիշենք մեր պատմությունը, բայց մենք տարածքային պահանջներ չունենք որևէ երկրի, այդ թվում` Հայաստանի նկատմամբ», ասել է Ալիևը Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասի վրա. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում:

Ադրբեջանը երեք տարվա ընթացքում կավարտի Ղարաբաղում հիմնական ենթակառուցվածքային նախագծերը, հավելել է նա: