Ալիեւի դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով.Արցախի ԱԳՆ ղեկավար

110

Բաքվում այսպես կոչված «հաղթանակի թանգարանի» բացումը եւ այդ «միջոցառմանը» Իլհամ Ալիեւի մասնակցությունը նացիզմի եւ նարցիսիզմի գարշելի դրսեւորում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը:

«Հին Հռոմի օդիոզ ներկայացուցիչների օրինակով մասնակցում է նման ցուցադրական «գլադիատորական մարտերի»: Այդ ամենին նայելիս սրտխառնոց է առաջանում, իսկ հասարակությանը, որը հայտնվել է այդ մարդու ձեռքում, պարզապես խղճում եմ: Ալիեւի դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով: Կգա ժամանակը, եւ մենք կտեսնենք այդ դեֆրադացիայի արդյունքները: Դեգրադացիա է նաեւ այդ մարդուց բխող սպառնալիքը չտեսնելը»,-նշեց Դավիթ Բաբայանը:  

NEWS.am