Ադրբեջանը մտահոգված է բանակի արդիականացման շուրջ Հայաստան-ՌԴ բանակցություններով

157

Ադրբեջանը մտահոգություն է հայտնում այն ​​փաստի կապակցությամբ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ՀՀ զինված ուժերի արդիականացման շուրջ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած խորհրդաժողովում:

«Մենք շատ մտահոգված ենք, որ Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ իր բանակի արդիականացման շուրջ: Եվ մենք տեղեկացրել ենք ռուսական կողմին մեր մտահոգության մասին: Վրեժխնդրության ցանկացած հնարավորություն միայն ավելորդ լարվածություն կստեղծի», ասել է նա:

Միևնույն ժամանակ, Ալիևը խոսել է «հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցության» մասին․ «Կարծում եմ ՝ կողք կողքի ապրելու խնդիրներ չեն առաջանա: Որպես օրինակ ես բազմիցս բերել եմ Վրաստանը, որտեղ ադրբեջանցիներն ու հայերը միասին են ապրում ոչ միայն մեկ տարածաշրջանում, այլև երբեմն նույնիսկ նույն գյուղերում», ասել է Ադրբեջանի ղեկավարը: