Քոչարյանի հաղթանակի դեպքում լրիվ այլ իրավիճակ կլինի ԼՂ կարգավորման հարցում. Ստանիսլավ Պրիտչին

164

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ստանալ աջակցություն բնակչության շրջանում: Ընտրություններում նրա հաղթանակի դեպքում ղարաբաղյան կարգավորման հարցում իրավիճակը կփոխվի, սակայն դրանում ցանկացած դեպքում դրական դերակատարում կունենան ռուս միջնորդներն ու խաղաղապահները, համարում է «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Եթե մի քանի ամիս առաջ Փաշինյանը միանշանակ հաղթում էր, ապա այժմ ակնհայտ է դառնում, որ աջակցություն ունի նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, որ ամեն ինչ կպարզվի քվեարկության արդյունքում, սակայն նա ունի շանսեր: Եւ այդ ժամանակ կլինի լրիվ այլ իրավիճակ նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցում: Սակայն ամեն դեպքում ռուսական միջնորդությունն ու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դրական դեր կխաղան, քանի որ կա դրությունը պահպանելու հարցում հետաքրքրվածություն»,-լրագրողներին ասել է փորձագետը: