Վաշինգտոնը վախենում է, որ թվային յուանը կարող է սպառնալ դոլարին

115

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տվյալներ է հավաքում թվային յուանի օգտագործման Չինաստանի ծրագրերի վերաբերյալ: ԱՄՆ որոշ պաշտոնյաներ վախենում են, որ Պեկինը կարող է այդ արժույթն օգտագործել աշխարհում դոլարի դերը նվազեցնելու համար, հաղորդում է Bloomberg-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարության, Պետդեպարտամենտի, Պենտագոնի և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաները ակտիվացրել են այդ արժույթը «օգտագործելու հետևանքները հասկանալու» համար ջանքերը:

ԱՄՆ-ն որոշ պաշտոնյաներ մտահոգված են, որ թվային յուանի օգտագործումը կարող է դառնալ դոլարը աշխարհի հիմնական պահուստային արժույթի դերից զրկելու ջանքերի մի մաս:

Ամերիկյան կողմին, մասնավորապես, հետաքրքրում է, թե «ինչպես է տարածվելու թվային յուանը, արդյոք դրա օգնությամբ հնարավոր կլինի շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները»: