Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել դավաճանության մեջ մեղադրվող երեք զինվորականի

73

Սաուդյան Արաբիայի ռազմական տրիբունալը մահապատժի դատավճիռ է կայացրել երեք զինվորականի նկատմամբ, որոնք մեղադրվում են դավաճանության մեջ. հաղորդում է Սաուդյան Արաբիայի պետական SPA գործակալությունը:

«Հակառակորդի հետ ցանկացած համագործակցությունն արգելող օրենքի համաձայն՝ պաշտպանության նախարարության երեք զինծառայող մեղավոր է ճանաչվել մեծ դավաճանության մեջ՝ թագավորության շահերի դեմ ուղղված՝ թշնամու հետ կապի համար… Նրանց մեղքն ապացուցվելուց հետո նրանք դատապարտվել է մահվան: Պատիժը ի կատար է ածվել է»,- հաղորդում է գործակալությունը: