ՌԱԿ մամուլը գրում է. 12.04.2021

88

Ստորև ներկայացնում ենք հարյուրամյա ՌԱԿ-ի՝ աշխարհի տարբեր անկյուններում գործող մամուլի օրգանների ծաղկաքաղը:

«Ազգ» շաբաթաթերթը (Երևան, Հայաստան) գրում է. «Ի՞նչ կառուցողական հարաբերության մասին կարող է խոսք գնալ մի պետության հետ, որը մինչեւ օրս ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այդպիսով փորձելով չկրել պատասխանատվություն դրա համար: Չնայած այս կարեւորագույն հանգամանքին, իշխանական պատգամավորներից, հռետորական իր «փայլուն» ձիրքով աչքի ընկնող Հովիկ Աղազարյանը , որը Քարվաճառը չէր համարում հայկական տարածք, եթերում հայտարարեց, թե Հայաստանին ի՞նչ կտա Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ընդունելու փաստը: Եթե նման միտք է արտահայտում Ազգային ժողովի պատգամավորը, ապա ի՞նչ կարող ենք ակնկալել Թուրքիայի մեջլիսի պատգամավորների մեծամասնությունից»: Ավելին՝ այստեղ:

«Պայքար»-ը (Բոստոն, ԱՄՆ) գրում է.«Հայաստանի համար զարհուրելի կորուստ է 5000 երիտասարդներու մահը եւ 10.000 հաշմանդամներու բեռը, որուն վրայ կու գայ աւելնալ ռազմագերիներու խնդիրը, որ հոգեկան մաշումի ազդակ մըն է: Սակայն հայոց ցաւը այնքան կշիռ չունի ռուս-թրքական յարաբերութեան մեջ ուր շատ ավելի մեծ, միջազգային տարողութեամբ ազդակներ կը ներգործեն»: Ավելին՝ այստեղ:

«Azgonline.am»-ը (Երևան, Հայաստան) գրում է.«Ցեղասպանությունից հետո շատ երկար ժամանակ պահանջվեց ուշքի գալու ու ցեղասպանված ազգից կռվող ու հաղթող ազգ դառնալու համար։ Հիմա մենք չունենք այս ժամանակը։
Այս քարոզը տանողները, իրոք, իրենց հովվաշան տեղ են դրել, իսկ մեզ՝  մատաղացու ընտանի կենդանու։ Այս քարոզով նրանք բոլորիս քշում են…սպանդանոց»: Ավելին՝ այստեղ:

«The Armenian Mirror Spectator»-ը (Բոստոն, ԱՄՆ) գրում է.«While sitting quietly one evening at home, I just knew I needed to organize my own fundraiser. And hence “Armenian-Americans for Artsakh” was born with a bag. What better way to show the world my support than by literally wearing it on (er, under) my sleeve. Just imagine what such a statement could do to raise awareness as well as funds especially among those who may not have even heard of this tiny territory»; Ավելին՝ այստեղ:

«Ապագա»-ն (Մոնրեալ, Կանադա) գրում է.«La partie arménienne a informé ses homologues de l’UE des graves conséquences de l’agression militaire à grande échelle de l’Azerbaïdjan contre l’Artzakh, déclenchée avec le soutien direct de la Turquie. Il a été souligné que l’Azerbaïdjan, en violation du droit international humanitaire, continuait de garder des civils arméniens et des prisonniers de guerre en otages et bloquer l’acheminement de l’aide humanitaire au peuple de l’Artzakh par le corridor de Latchine»: Ավելին՝ այստեղ:

«Սարդարապատ»-ը (Բուենոս-Այրես, Արգենտինա) գրում է. «17 Հոկտեմբեր 2019-ին ընթացք առած ժողովրդային զանգուածներու բողոքի հսկայածաւալ ցոյցերով արտայայտուած արդար ցասումը դժբախտաբար չզգաստացուց իշխանութիւնները: Փոխարէնը, անոնք դիմեցին  ամբողջատիրական վարչակարգերու յատուկ բիրտ ու անհամաչափ ուժի գործածութեան՝ փորձելու համար վիժեցնել ընդվզած քաղաքացիներուն թափը ու շեղելու բողոքի բարձրացող ալիքին նպատակային թիրախը»: Ավելին՝ այստեղ:

«Զարթօնք»-ը (Բեյրութ, Լիբանան) գրում է. «Ամենաողբերգական դրվագներից մեկն է հանդիսանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածը, որն իրագործվել է 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը»: Ավելին՝ այստեղ:

Քաղեց՝ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ