Ովքեր կպատվաստվեն Հայաստանում 15 հազար չափաբաժին «Սպուտնիկ V»-ով

131

Հայաստանում առկա «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար չափաբաժինը կօգտագործվի 18-ից 55 տարեկան առողջապահական աշխատողների, քրոնիկ հիվանդների, սոցիալական հաստատությունների բնակիչների և աշխատակիցների պատվաստման համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

55 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստվելու են AstraZeneca պատվաստանյութով:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության հետ «Սպուտնիկ V»-ի արտադրության համար: