Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. 6 մարդ տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն. Shamshyan.com

63

Ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 296 կմ հատվածում բախվել են Կապանի բնակիչ, 34-ամյա Հայկազ Ա.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Համբարձում Փ.-ի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «ՎԱԶ-2106»-ի ուղևորներ՝ Կապանի բնակիչներ, 64-ամյա Արտավազդ Գ.-ն, 35-ամյա Հասմիկ Խ.-ն, 33-ամյա Նելլի Ղ.-ն և 39-ամյա Աննա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «ՎԱԶ-2106»-ի միջից դուրս բերել 2 վիրավորի ու մոտեցրել օպերատիվորեն ժամանած Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: