Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. իրար են բախվել «Hummer», «Toyota Camry», «Ford» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կան վիրավորներ. Shamshyan.com

62

Ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում Արևշատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Hummer», «Toyota Camry», «Ford» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: