Զարիֆն Իսրայելին մեղադրեց միջուկային օբյեկտում տեղի ունեցածին մասնակցության մեջ

103

Իսրայելը մասնակցել է կիրակի օրը տեղի ունեցած Նաթանզի միջուկային վթարին, որը նախատեսված էր միջուկային գործարքի շուրջ բանակցությունները խափանելու համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Իսրայելցի քաղաքական գործիչներն ու զինվորականները բացահայտ ասում են, որ թույլ չեն տա առաջընթաց և [Թեհրանի դեմ] անարդար պատժամիջոցների վերացում, և այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին», ասել է նա՝ պատասխանելով միջադեպի վերաբերյալ հարցին:

Դիվանագետը հավելել է, որ «Իսրայելի պատասխանը կլինի [Իրանի] միջուկային ոլորտում է՛լ ավելի մեծ առաջընթացը»: Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը:

Զարիֆը հավելել է, որ «[Իրանի] վերնախավն ու ժողովուրդը պետք է զգույշ լինեն, որպեսզի չընկնեն Իսրայելի իշխանությունների ստեղծած խորամանկ ծուղակը»: Նա նշել է, որ «Նաթանզն այժմ հագեցած կլինի ավելի ժամանակակից ցենտրիֆուգներով, որոնք բազմապատկելու են [ուրանի] հարստացման ներուժը»: