Իրանի ատոմային գործակալությունը հաստատում է, որ միջուկային օբյեկտում պայթյուն է տեղի ունեցել

56

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաստատել է, որ Նաթանզի օբյեկտում տեղի է ունեցել պայթյուն, ինչպես նաև առաստաղի փլուզում: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Այն, ինչ մենք տեսանք, խնդիր է էլեկտրամատակարարման համակարգում: Պայթյունն այնքան ուժգին չէր, որ ոչնչացներ ամեն ինչ, բայց դիսպետչերական սենյակներից մեկում առաստաղ է փլուզվել», մեջբերում է Tasnim-ը նրա խոսքերը: