Իրանը դիվերսիայից հետո 50%-ով կբարձրացնի Նաթանզի միջուկային օբյեկտի արտադրական հզորությունը

126

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան չի հանգեցրել օբյեկտի ուրանի հարստացման գործընթացի դադարեցմանը, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«[Նաթանզում] Շահիդ Ահմադի Ռոշանի [ուրանի] հարստացման օբյեկտում երեկ տեղի ունեցած միջադեպը խոչընդոտ չդարձավ հարստացման համար. համալիրում միացված էր վթարային էլեկտրամատակարարում», մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը:

Իրանի փոխնախագահի խոսքերով՝ «հնարավորինս սեղմ ժամկետներում Նաթանզում գտնվող օբյեկտը կշարունակի աշխատել արտադրողականության 50% աճով»: