Իսրայելը կիբեռհարձակում է կազմակերպել իրանական միջուկային օբյեկտի վրա․ ԶԼՄ-ներ

106

Իսրայելական «Մոսսադ» հետախուզական ծառայությունը կիբեռհարձակում է կազմակերպել Իրանում միջուկային օբյեկտի վրա, հայտնում է իսրայելական KAN ռադիոկայանը՝ վկայակոչելով երկրի հետախուզության անանուն աղբյուրներ:

Ռադիոկայանի կայքում ասվում է, որ, լրագրողների տեղեկությունների համաձայն, միջադեպի հետևում կանգնած են Իսրայելի իշխանությունները: