Իլհամ Ալիևը հայկական ռազմավարի այգի է բացել Բաքվում

125

Ռազմական ավարի այգում ցուցադրված են Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զինտեխնիկան, սնունդն ու սաղավարտները:

Նշվում է՝ այգում ցուցադրվում են Ադրբեջանի ռազմական ավարները, որոնք հայկական կողմից Բաքվին են անցել 2020 թվականի աշնանը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում:

Ցուցադրության է հանված ավելի քան 300 ցուցանմուշ, այդ թվում՝ մինչև 150 միավոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային կայանքներ, զենիթահրթիռային համակարգեր, փոքր զենքեր և ռազմական մեքենաներ:

Ադրբեջանի նախագահը ռազմական ավարի պուրակի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է 5 միլիարդ դոլարի զենք։ 

Ալիևն էլ հպարտությամբ քայլել է զոհված հայ զինծառայողների սաղավարտներով պատված ճեմուղով: