Թուրքիան հերքել է ՌԴ-ից մուտքի կանոնների փոփոխության մասին լուրերը

58

Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն այսպես է արձագանքել ռուսական լրատվամիջոցներում տարածված լուրերին․

«Ռուսական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ մեր երկիր մուտք գործելիս Ռուսաստանի քաղաքացիներից հատուկ ՊՇՌ թեստեր են պահանջվելու: ՌԴ-ից մեր երկիր մուտքի կանոնների մեջ փոփոխություններ չկան, նախկին պրակտիկան շարունակվում է», մեջբերում է ՌԻԱ գործակալությունը ավիացիոն վարչության մամուլի ծառայությանը:

Մերժվել են նաև Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև թռիչքների դադարեցման մասին հաղորդագրությունները: Դրա վերաբերյալ ներկա դրությամբ որոշում չի կայացվել: