Թուրքիան հետաձգել է Իտալիայից ուղղաթիռների գնումը Էրդողանի հասցեին հնչած քննադատությունից հետո

119

Թուրքական իշխանությունները կասեցրել են իրենց ՌՕՈՒ-ի համար իտալական ռազմարդյունաբերական կոնսորցիումից Leonardo (նախկին Finmeccanica) ուսումնական ուղղաթիռների գնման գործարքը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հայտարարություններից հետո:

70 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը նախատեսվում էր ստորագրել մոտ օրերս: Agusta-Bell 206 հին ուղղաթիռների AW169-ով փոխարինումը ներառող գործարքից Իտալիան կարող էր ստանալ մինչև 150 միլիոն եվրո:

La Repubblica թերթի համաձայն, սպառնալիքի տակ են նաև տնտեսական այլ պայմանագրեր, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում: Կարծիքներ կան, որ այս կերպ թուրքական կողմը փորձում է ճնշում գործադրել իտալական իշխանությունների վրա՝ պաշտոնական ներողություն ստանալու համար:

Ավելի վաղ Իտալիայի վարչապետը Էրդողանին քննադատել էր ֆոն դեր Լայենի աթոռի հետ կապված միջադեպի համար: