«Ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ». Գառզու

178

« Ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ» ,- ասում էր Գառզուն և ստեղծում « Անիի ավերակներ», «Հայաստան» և հարյուրավոր այլ կտավներ։


Գառնիկ Զուլումյան անունով ապագա հայ նկարիչը Ֆրանսիա հասավ Հալեպ քաղաքից։ Նրա ընտանիքը արմատներով Տիգրանակերտից էր,դեռ մանուկ էր,որ տեսավ հայկական ջարդերը, և 1918 թ. ընտանիքով տեղափոխվեցին Եգիպտոս։
Նրա ճակատագրի վրա կարևոր հետք թողեց Ֆրանսիան՝ Փարիզի ճարտարապետական դպրոց, Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիա։
1938 թ. Փարիզում կայացավ Գառզուի գործերի առաջին ցուցադրությունը, և Ֆրանսիան Գառնիկ Զուլումյան անունով հայ նկարչին գնահատեց ըստ արժանվույն։
Բավական է միայն նշել, որ Մանոսք քաղաքում կա նրա թանգարանը՝ «Գառզուի մատուռ» անունով, նա Ֆրանսիայի «Պատվո լեգեոնի» շքանշանի ասպետ է։
Թեև Ֆրանսիան շատ է կապվում նրա կյանքի և գործունեության հետ, բայց ինչպես նկարիչն էր ասում. «Իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ» ։
1966 թ.-ին իր տիկնոջ հետ առաջին անգամ Գառզուն այցելում է Հայաստան և հայրենիքում կազմակերպում «Ապոկալիպսիս», «Երկրային դրախտ», «Պրովանս», «Ամառային լույս» վիմագրական շարքերից կազմված անհատական ցուցահանդեսը։
Նկարչի գործերից ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Գառզուն իր գործերից 400 նկար նվիրել է Հայաստանին։