«Բաքուն Երևանից պատասխանի է սպասում»

292

Ադրբեջանը սպասում է պատասխանի այն հարցին, թե «ինչպես է Հայաստանը ստացել Իսկանդեր-Մ հրթիռներ, որոնք արձակվել են Շուշիի ուղղությամբ», այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Պատերազմի ռազմավարի» պուրակի բացման ժամանակ:

«Որտեղի՞ց է հայկական բանակը ձեռք բերել այդ հրթիռները: Այդ հրթիռները չպետք է լինեին: Սա արդեն հստակ ապացույց է: Հայաստանի ռազմական հանցագործության ապացույց, և մենք պատասխան ենք ուզում, թե ինչպես է այդ մահացու զենքը հայտնվել Հայաստանի ձեռքում: Մինչ այժմ մենք չենք կարողացել պատասխան ստանալ, բայց կստանանք», ասել է Ալիևը: