ԱՄՆ-ն հայտարարել է, որ երկիրը կապ չունի Իրանում տեղի ունեցած վթարի հետ

73

ԱՄՆ-ն ներգրավված չէ Նաթանզի օբյեկտում տեղի ունեցած միջադեպում, որտեղ վթար էր տեղի ունեցել էլեկտրաբաշխման ցանցում: Այդ մասին գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:

«Մենք տեղյակ ենք Նաթանզի հարստացման օբյեկտում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագրություններին: ԱՄՆ-ն դրա հետ կապ չունի, մենք պատճառների վերաբերյալ ենթադրություններին ավելացնելու բան չունենք», ասել է պաշտոնյան: