Պետության հանդեպ նույն «սրտացավությունը» չկար, երբ Փաշինյանն անգամ Ազնավուրի հոգեհանգստի կարգն էր օգտագործում սեփական երկրից բողոքելու համար. դիտարկում

50

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը գրում է.

«Քանի օր է իշխանության հետևից դուրս չեկող տարատեսակ դեմքեր սկսել են շրջանառել մի թեզ, թե բա լավ չի, երբ օտար աղբյուրներին բողոքում են սեփական երկրի իշխանությունից։ Գիտե՞ք, ես լրիվ համաձայն եմ ձեր հետ։ Բայց․․․ Տենց էլ չեմ հիշում, որ նույն կաղկանձով էդ ամենը հիշեիք, երբ որ գերագույն տականքը է՛լ ՄԱԿ-ի ամբիոնը, է՛լ տարատեսակ այլ միջազգային հարթակներ, անգամ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգը՝ օգտագործում էր սեփական երկրից բողոքելու և իր քաղաքական քարոզներն անելու համար՝ դրանք վերածելով մինի միտինգների։ Չեմ հիշում նաև, որ նույն սրտացավությամբ էդ ժամանակ հիշեիք, երբ ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովի դեմ շինծու մեղադրանքով գործեր էին հարուցում, որն էլի վնասում էր մեր երկրի հեղինակությունը։ Չեմ հիշում, որ նույն ինտենսիվությամբ նեղսրտեիք, որ չի կարելի սեփական երկրից բողոքել դրսում, երբ գլխավոր տականքը իր պաշտոնավարման ողջ ընթացքում բոլոր միջազգային հարթակներում, հայկական շահերը առաջ տանելու փոխարեն, բողոքում էր նախկիններից։ Ասածս ի՞նչ է, ձեր դարդը ոչ երկրի հեղինակությունն է, ոչ էլ արժանապատվությունը, դուք սովորական հետույքաբնակ եք։ Նենց որ պետք չի սոփեստություն անել։ Արժեքների մասին ընտրովի չեն հիշում։ Արժեքները բացարձակ են, իսկ դուք էժան եք, շատ էժան։ Արժեքներից ու արժանապատվությունից չխոսեք»։