Կյանքից հեռացել է Գրիգոր Բրուտյանը

118

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ դարձավ հայագետ-տոմարագետ, ամբողջ էությամբ հայ և իմ լավ բարեկամ ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆԸ։

Նա չէր հավատում կորոնավիրուսի գոյությանը։ Խնդրում եմ բոլորիդ՝ հավատո՞ւմ եք, թե՞ ոչ, հետևեք ձեր առողջությանը։ Այս համավարակը մեզանից արդեն իսկ խլել է շատ թանկ մարդկանց։ Երկրի բարձիթողի վիճակում գոնե ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ մեխանիզմն աշխատեցրե՛ք։

Տխուր եմ շատ․․․․ ափսոս, բազում ծրագրեր ունեինք․․․

ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՅՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»։