Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք էր ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս

64

Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Թոփուզյանը իր էջում գրել է․

«Ինքը Սիմոնն Է, մի շարք ռեկորդների հեղինակ բազմաթիվ անգամներ ամենաբարձր նվաճումների հասած, Հայաստանը բարձր մակարդակով ԱՄԵՆ անգամ ներկայացրած։

Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում, երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալու, չգիտես ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարերի դուրս բերումը, արագ խումբ կազմվեց ու առաջիններից հենց ինքն էր Սիմոնը ու եթե ինքը չլիներ… էնտեղ գտնվողները գիտեն ինչ կլիներ, ու հենց էստեղ էլ եղավ վնասվածք…

Ինքը ՀԱՅ է, ով նվիրված է իր Ազգին… իսկ դու՞ք

Ինքը մարզիկ է, ում հետ մրցելուց վախենում են ու գիտեն, որ ընդամենը իրենից հետո կարող են արդյունքի հասնել…իսկ դու՞ք

Ինքը էն տեսակն է,որ մեզ վաղը Օլիմպիական ոսկի է բերելու… իսկ դու՞ք

Իսկ դուք… այդպես էլ կմնաք պատերի տակ խոսացող ու Սոց. ցանցերի հարթակներում գրառում անողներ …»։