2 անգամ ավելի վտանգավոր, քան գրիպը. Մուրաշկոն բացատրեց պատվաստումների կարևորությունը

214

Կորոնավիրուսային վարակը գրեթե երկու անգամ ավելի շատ բարդություններ է առաջացնում, քան սեզոնային գրիպը և մյուս սուր շնչառական վարակները: Սա պատճառներից մեկն է, թե ինչու պետք է պատվաստվել, ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Ըստ նրա, ի թիվս այլ բաների, վիրուսն ունի նյարդաբանական և հոգեբանական բնույթի հետևանքներ:

«Պատվաստանյութն այն է, ինչը թույլ է տալիս խուսափել այդպիսի ահռելի քանակի խնդիրներից ոչ միայն հիվանդության փուլում, այլև հետևանքներից», ասել է Մուրաշկոն «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Նախարարը նաև հավաստիացրել է, որ Ռուսաստանում գրանցված բոլոր պատվաստանյութերն արդյունավետ են և անվտանգ: