Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

102

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. 

«Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում։ Այնքան մեծ, որ ուսուցիչների աշխատավարձը չի բավականացնում։ Սա, կրկնեմ, կեղծիք է. Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել։

Այս փաստը ստուգելու համար առանձնապես չարչարվելու կարիք չկա․ ընդամենը մեկ հարցում է պետք անել ԱՀ կառավարություն։ Գիտի՞, արդյոք, հարցում անելու միջոցի մասին «Ազատության» նախկին լրագրող Արմեն Դուլյանը: Վստահաբար՝ այո։ Բայց ինչպե՞ս բաց թողնի երկրորդ Նախագահի հասցեին մի կեղտոտ սուտ ասելու ու մի քիչ էլ վաստակելու հնարավորությունը։ Օգտակարը՝ հաճելիի հետ»։