ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին հորդորեց զսպել Կիևի քաղաքականությունը

147

Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է անում պատասխանատու մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի թեմային և չսրել լարվածությունը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Իհարկե, մենք [Սպիտակ տնից] ակնկալում ենք արդյունավետ գործողություն Կիևի իշխանությունների վարած լարվածության սրման քաղաքականությունը զսպելու համար: Մնում է միայն հորդորել Վաշինգտոնին ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել այս լուրջ խնդրին, չզբաղվել լարվածության սրմամբ», Ռյաբկովին է մեջբերում «ՌԻԱ» գործակալությունը:

Դիվանագետը նշել է, որ Կրեմլը չի ​​վարել և չի ծրագրում Վաշինգտոնի հետ ԱԳՆ և ՊՆ ղեկավարների մակարդակով բանակցություններ վարել Ուկրաինայի հարցի շուրջ: