ՌԱԿ մամուլը գրում է

166

«Ազգ» շաբաթաթերթը (Երևան, Հայաստան) գրում է. «Թուրքիան ավելի է կարեւորում ցեղասպանության ճանաչման խնդիրը, քան մենք: … ճանաչումը ամերիկյան դատարաններին կստիպի վերատեսության ենթարկել Թուրքիո դեմ կալվածային անհատական ու հավաքական փոխհատուցման հիմքով վարույթ չընդունելու իրենց ընթացակարգը: Այլ խոսքովՙ դա հնարավորություն կտա մեզ հատուցման պահանջով անհատական-անձնական եւ հավաքական (եկեղեցի, համայնքային եւ այլ կառույցներ) դատական հայցեր ներկայացնելու ամերիկյան դատարաններին»: Ավելին՝ այստեղ

«Պայքար»-ը (Բոստոն, ԱՄՆ) գրում է. «Երկիրներու օրէնքները, եւ մասնաւորաբար քրէական օրէնքները, կը կազմուին մաթեմատիկական ճշգրտութեամբ, սակայն, անոնց մեկնաբանութիւնն ու կիրարկումը կը մնան ենթակայական, որովհետեւ անոնք առնչուած են մարդկային զգացումներու եւ յարակից տուեալներու պարունակին հետ»: Ավելին՝ այստեղ

«Սարդարապատ»-ը (Բուենոս-Այրես, Արգենտինա) գրում է. «…  ո՜վ «քաղաքակիրթ» մարդկութիւն, ինչո՞ւ համար ձեր գործարքին աւարտին, ձեր անձնական կամ գործատեղիին արխիւին պիտանի տպուած հաստատագիր պիտի պահանջէք ունենալ, երբ տեղւոյն վրայ պիտի թափէք զայն, այն ալ՝ այս կերպով…»: Ավելին՝ այստեղ

«Ապագա»-ն (Մոնրեալ, Կանադա) գրում է. «Այսքան պատասխանատուութիւն յանձն առնելը գերմարդկային կարելի է նկատել եւ ՙազգային խենթութեան՚ տիտղոսին կրնայ զիս արժանի դարձնել: Սակայն կ’ուզեմ կարեւորութեամբ ստորագրել թէ ամէն անգամ ազգային գերագոյն պահանջներու առջեւ ինծի կատարուած կրկնակի խնդրանքներուն հետեւանքը եղած են այս բոլորը»: Ավելին՝ այստեղ

«Զարթօնք»-ը (Բեյրութ, Լիբանան) գրում է. «Մարդկության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և պետք է դատապարտվեն։ Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ»: Ավելին՝ այստեղ

«Արեւ»-ը (Կահիրե, Եգիպտոս) գրում է. «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եկեղեցին տոնում էր Ծաղկազարդը: Ծաղկազարդի կիրակին լեցուն է եկեղեցական հոգեպարար արարողություններով»: Ավելին՝ այստեղ

«The Armenian Mirror Spectator»-ը (Բոստոն, ԱՄՆ) գրում է. «A 1956 Villanova University graduate with a Bachelor’s degree in Civil Engineering, Hovnanian began his career with a consulting firm constructing the Connecticut Turnpike. In 1958, after seeing a cousin’s home being built in Toms River, New Jersey, Hovnanian moved there and started building homes. He was later joined by his brothers. After several successful years working with his brothers, Hirair Hovnanian broke out on his own and formed Hovsons, Inc. in 1963.»: Ավելին՝ այստեղ

«Azgonline.am»-ը (Երևան, Հայաստան) գրում է. «Իշխանական սուտը, որ արդեն քիմիական արտանետման պես աղավաղում է մեր օդը, հային վազեցնում է այսուայն կողմ՝ գնդակախաղով «կոտորվող» մանկան նման: Եվ, դեռ կան մարդիկ, ովքեր երեխայի երջանկությամբ հավատում են ստերին ու մեկնվում դեպի իշխանական գույնզգույն «գնդակը»»: Ավելին՝ այստեղ

Քաղեց՝ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ