Պուտինն Էրդողանին մտահոգություն է հայտնել Կիևի սադրանքների կապակցությամբ

100

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտահոգված է Կիևի սադրիչ գործողություններով։ Այդ մասին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի պետության ղեկավարն ասել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը, Էրդողանի խնդրանքով, նշել է ուկրաինական ներքին ճգնաժամի կարգավորման ռուսական մոտեցումները: «Ընդգծվել է, որ Մինսկի 2015 թվականի միջոցառումների փաթեթը կարգավորման միակ հիմքն է»:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը մտահոգություն է հայտնել, որ ուկրաինական կողմը խուսափում է Մինսկի համաձայնագրերի կատարումից, իսկ վերջերս վերսկսել է վտանգավոր սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են շփման գծում իրավիճակի սրմանը, նշում է Կրեմլը: