Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը խոսեց Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մասին

140

ԱՄՆ-ն պատրաստ է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք հակասում են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA), բայց դա չի նշանակում հրաժարվել բոլոր սահմանափակումներից: Այս մասին Իրանի միջուկային գործարքի շուրջ Վիեննայում բանակցությունների վերաբերյալ հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Մեր դիրքորոշումն այն է, որ բոլոր պատժամիջոցները, որոնք հակասում են ծրագրին և այն օգուտներին, որոնք Իրանն ակնկալում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, մենք պատրաստ ենք չեղարկել: Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն կվերացնի դրանք բոլորը, քանի որ կան բաներ, որոնք հիմնավորված են», դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Արտաքին գործերի նախարարության խոսնակը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և Իրանը ուղղակի բանակցություններ չեն վարել Վիեննայում։ Նա նշել է, որ ըստ մյուս պատվիրակությունների, Իրանի ներկայացուցիչները խորհրդակցություններին իրենց լուրջ են պահել, գործարար կերպով: «Մենք դա ընդունում ենք որպես նշան, որ երևի ուզում են վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին», ավելացրել է նա: