Մոլագար հայրենադավների ամենաստացված գործը քանդելն է. Կարին Տոնոյան

97

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Եվ նորից քեզ խաբում են, հայ, նորից թիրախում  ՊՆ-ով քողարկած քո բանակն է։ Մոլագար հայրենադավների ամենաստացված գործը քանդելն է..․ քանդում են այն բանակը, որի կարիքը էրդողանի կարծիքով հայերն էլ չունեն, քանդում է այն բանակը, որը քո վաղվա զավակի միակ պաշտպանն է, հա՛յ:

Ոչ, հայոց բանակը Պն-ում ծվարած մի քանի հողատու ու սարքովի գեներալները չեն, հայոց բանակը այս պահին դիրքում կանգնած զինվորն է, հայոց բանակը իմ զոհված որդին է, այն վիրավոր ու խաբված ծնողների որդիներն են, որոնց դիվային բանսարկությամբ ուղղորդել են դեպի ՊՆ, թեև իրական հասցեատերն ավելի մոտ է, իսկ հ1-ում համերգ է՝ մենք ենք, մեր երգերը…. իրենց հայրենիքում սուգ չկա, խելագարված ծնողներ չկան, խնկահոտ մայրեր չկան․․․ և ես վախենում եմ, որ մի օր էլ ոչինչ չլինի,  ոչինչ… ցավ չլինի անգամ»։