Կրասնիի N զորամասում 230 զինծառողի նկատմամբ քրեական գործ են փորձում հարուցել

103

Կրասնիի N զորամասում 230 զինծառողի մեղադրանք է առաջադրվել այն փաստով, որ իբրև կռվի դաշտից փախուստի են դիմել։ Նրանց նկատմամբ քրեական գործ են փորձում հարուցել։

Այս խնդրով NEWSPRESS.am ահազանգած անձը նշեց, որ բոլոր զինծառողները, որոնց նկատմամբ կռվի դաշտից փախուստի դեպքի առթիվ փորձում են քրգործեր հարուցել, այդ զորամասում են հայտնվել տարբեր հոսպիտալներից։ Նրանք բուժհիմնարկում էին հայտնվել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ստացած վիրավորումների պատճառով։

Նրանց բոլորին տարել են հիշյալ զորամաս, իսկ այսօր` ապրիլի 9֊ին, հրամանատարը հայտարարել է, թե զինծառայողներն այդ զորամասում հայտնվել են ապօրինաբար և բոլորի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվի։

Նկատենք նաև, որ տղաները ոչ միայն այս պահին նորմալ ծառայության մեջ են` ըստ կանոնակարգի սահմանված ռեժիմով, այլև նրանցից շատերն այս պահին լուրջ վիրահատությունների կարիք ունեն։

Թե ինչ սկզբունքով է որոշվել, որ զինվորները դասալիք են կամ, ինչպես իրենք են որակում, փախել են կռվի դաշտից, թերևս դեռ հետամուտ կլինենք պարզել, ակնհայտ է, որ սա հերթական փորձն է արժեզրկելու բանակի համբավն ու վարկաբեկելու պատերազմի նետված տղաներին։

Այս կերպ իշխանությունը թերևս նաև փորձում է մեղավորներ փնտրել` մեղքն իրենից հեռացնելով և այն բարդելով բանակի վրա։

NEWSPRESS.am