Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

84

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:

Գասպարյանը պոկեց 176 կգ ու նվաճեց վարժության արծաթը, ինչպես նաև հրեց 214 կգ ու նվաճեց փոքր ոսկե մեդալը:

Մարտիրոսյանը հրումում փոքր բրոնզ նվաճեց` 209 կգ արդյունքով: