Խլել ես իրենցից ամենաթանկն`երեխաներին. Արա Վարդանյան

51

Շուտով մենք ականատեսն ենք լինելու, թե ոնց են մարդիկ ուղղակի պահանջելու թշնամուն հանձնել Մեղրին։

Իրենց հետ օրուգիշեր աշխատում են, համոզում են, ստիպում են հավատալ, որ սա է իրենց երեխաների վերադարձման միակ ճանապարհը։ Մեղադրու՞մ եմ ես այդ ծնողներին։ Ոչ, քանզի այս պահին իրենք ոչ թե Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ են, այլ սեփական երեխուն ողջ տեսնելու հույսով ապրող մարդիկ։ Այսօր իրենց մեջ կա միայն մեկ բնազդ` ամեն գնով փրկել երեխուն։ Ես մեղադրում եմ այդ ծնողների վրա աշխատողներին։

նիկոլ, նույնիսկ սատանան քո չարությանը կնախանձեր։ Դու ասում ես, որ մենք` ընդդիմադիրներս, ուզում ենք ժողովրդից իշխանությունը խլենք, բայց ինքդ խլել ես իրենցից ամենաթանկն` երեխաներին…

Հ.Գ. Աստված պահապան բոլոր գերևարված երեխաներին։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։