Եվրոպական խորհրդի ղեկավար․ «Վախենում էի, որ եթե արձագանքեմ, շատ ավելի լուրջ միջադեպ կհրահրեմ»

136

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը խոստովանել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների համար հանրապետություն կատարած այցը զրկել է իրեն նորմալ քնից:

Ուղևորության ընթացքում փոքր միջադեպ է եղել․ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լայենին աթոռ բաժին չհասավ արարողակարգի ֆոտոսեսիայի ժամանակ, և նա ստիպված էր բավարարվել բազմոցով:

Միշելը նշել է, որ ինքը «խորապես զղջում է» կատարվածի համար և հետ կվերադառնար ամեն ինչ շտկելու համար:

«Չեմ թաքցնում, որ այդ ժամանակվանից ի վեր գիշերը լավ չեմ քնում, քանի որ այդ տեսարանները անընդհատ պտտվում են գլխումս: Վախենում էի, որ եթե ինչ-որ կերպ արձագանքեմ, շատ ավելի լուրջ միջադեպ կհրահրեմ», մեջբերում է նրան Handelsblatt-ը: