Եվրոպական բնական գազի արդյունահանումը անկում է ապրում

92

ԵՄ երկրներում 2020 թվականին բնական գազի արտադրությունը կտրուկ նվազել է 22,8%-ով: Ըստ ածխաջրածնի շուկաների վերաբերյալ Եվրահանձնաժողովի եռամսյակային զեկույցի, ցուցանիշը 2019 թվականի 70 միլիարդ խորանարդ մետրից ընկել է 54 միլիարդի: Չորրորդ եռամսյակում արդյունահանումը գրանցվել է 14 միլիարդ խորանարդ մետրի մակարդակում, ինչը 15%-ով ցածր է, քան 2019-ի նույն ժամանակահատվածում:

Միևնույն ժամանակ, «Գազպրոմը» ապրիլի սկզբին տեղեկացրեց ԵՄ-ին մատակարարումների ծավալի կտրուկ աճի մասին: 2021 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը 52,7 միլիարդ խորանարդ մետր գազ է մղել արտերկիր, ինչը 30,7 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, իսկ մարտին վաճառվել է ավելի շատ գազ, քան փետրվարին: