Եգիպտոսը դադարեցնում է բոլոր բանակցությունները Թուրքիայի հետ

185

«Ալ Արաբիա»-ի աղբյուրները ուրբաթ օրը հայտնել են, որ Եգիպտոսը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին բանակցությունները:

«Ալ Արաբիա»-ի հոդվածում նշվում է, որ Կահիրեն դադարեցրել է կապերը Անկարայի հետ, քանի դեռ Եգիպտոսի` «Մուսուլման եղբայրների» վերաբերյալ պահանջներն անհապաղ չեն կատարվել` նշելով, որ Թուրքիայի դանդաղ դուրս գալը Լիբիայից մեծ վրդովմունք է առաջացրել Աբդել Ֆաթահ աս Սիսիի մոտ, և նա դադարեցրել է երկկողմ հանդիպումները:

Ըստ կայքի՝ Անկարան ավելի շատ ժամանակ է խնդրել Լիբիայից իր ռազմական խորհրդականներին ու վարձկաններին հետ կանչելու համար, բայց Եգիպտոսը պահանջում է, որ Թուրքիան անհապաղ և անվերապահորեն հեռանա  Լիբիայից:

«Ալ Արաբիա»-ի աղբյուրների համաձայն՝ Թուրքիան խոստացել էր հետագա գործողություններ ձեռնարկել «Մուսուլման եղբայրներ»-ի դեմ մինչ Ռամադանի ավարտը, բայց Եգիպտոսը ընդգծել է գործողություններն արագացնելու անհրաժեշտությունը: