Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից dimord.am կայքում. ԿԳՄՍՆ պաշտոնյա

206

Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում dimord.am կայքում` մեկ բուհ մեկ մասնագիտություն սկզբունքով, սա նպատակ ունի ընդգծել մասնագիտական կողմնորոշման կարևորությունը։ Այս մասին Կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը:

«Այս տարի ընդունելության հիմնական քննությունների թիվը դարձել է 2, իսկ որոշ տեղերում նաեւ 3, օրինակ արվեստի բուհերում: Հիմնական մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը կարող է երկրորդ փուլին մասնակցել՝ այս դեպքում հայտագրելով 6 մասնագիտություն տարբեր բուհերում»,- ասել է նա: