Բլինկենը ՆԱՏՕ-ի հետ կքննարկի իրավիճակը Ուկրաինայի սահմանների մոտ

200

ԱՄՆ-ն շարունակում է մտահոգվել Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի գտնվելու փաստով: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պատրաստվում է վերադառնալ Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և եվրոպական առաջնորդների հետ քննարկելու այս իրավիճակը:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուր, Բլինկենը հաջորդ շաբաթվա գրեթե ամբողջ ընթացքում կլինի Եվրոպայում: Նշվում է, որ միաժամանակ այնտեղ կլինի նաև Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, որը պատրաստվում է հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Էնթոնի Բլինկենը կվերադառնա Բրյուսել ՆԱՏՕ-ի և Եվրոմիության ներկայացուցիչների հետ լրացուցիչ հանդիպումների համար, ասված է հաղորդագրության մեջ: