ԱՀԿ. Բարձր եկամուտ ունեցող երկրներում գրեթե յուրաքանչյուր չորրորդ բնակիչն արդեն պատվաստվել է

82

Աշխարհում կորոնավիրուսային պատվաստումների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում մեկ շնչի հաշվով բարձր և միջին եկամուտներ ունեցող երկրներին (87%), իսկ ցածր եկամուտներ ունեցող երկրներին`ընդամենը 0,2%: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Ինչպես նշել է ԱՀԿ ղեկավարը, բարձր եկամուտ ունեցող երկրներում գրեթե յուրաքանչյուր չորրորդ բնակիչն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում համամասնությունը կազմում է «ավելի քան 500-ից մեկը»: