Վրաստանը AstraZeneca-ի պատվաստանյութը կօգտագործի միայն 55-ից բարձր տարիքի մարդկանց համար

32

Վրաստանի առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել AstraZeneca-ի կորոնավիրուսային պատվաստանյութն օգտագործել միայն 55-ից բարձր տարիքի մարդկանց համար այն բանից հետո, երբ չորեքշաբթի Եվրոպական դեղերի գործակալությունը եզրակացրեց, որ թրոմբոզը պետք է ներառվի բրիտանա-շվեդական ընկերության պատվաստանյութի հազվադեպ պատահող կողմնակի ազդեցությունների ցանկում: Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավարի տեղակալ Թամար Գաբունիան:

Փոխնախարարը հավելել է, որ այն մարդիկ, ովքեր արդեն անցել են AstraZeneca-ի պատվաստման առաջին կուրսը, կկարողանան առանց որևէ խնդրի ստանալ երկրորդ պատվաստումը: Բրիտանա-շվեդական պատրաստուկը կօգտագործվի նաև պատվաստելու համար նրանց, ովքեր հատկապես խոցելի են համարվում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: