Սրանք արդեն կես տարի է, ինչ պատանդ են վերցրել իրենց սրիկայության հետևանքով գերի ընկածների ծնողներին ու հարազատներին․Արմեն Հակոբյան

35

Ժողովուրդ ջան, հլա մի րոպե, էլի… Մարդկայնորեն և՛ շատերիս, ինձ էլ այդ թվում, համակած ցասումն եմ ընկալում, որ լրիվ բնական արձագանք է էս անմարկայնությանը, եթե չասեմ՝ հակա-մարդկայնությանը, և՛ էս թրքահպատակների հասցեին հնչող շատ գնահատականների, դատողությունների համամիտ եմ:

ԲԱՅՑ:

Իսկ ինչո՞ւ չպիտի նիկոլ ստահակը ու իր սատանա կնիկը էդպես չանեին: Սրանք, ախր, քաղաքական դիակապտող են, քաղաքական մեռելակեր: Հիմնավորում եմ:

Սրանք արդեն կես տարի է, ինչ պատանդ են վերցրել իրենց սրիկայության հետևանքով գերի ընկածների ծնողներին ու հարազատներին, ու անձնական ողբերգությունից խելագարության եզրին հասցված մարդկանց քթներից բռնած վազացնում են իրենց ճղճիմ անձնական շահի համար: Օրինակ, ինչո՞ւ չպիտի էդպես վարվեին, եթե գերվածի ծնող ներկայացողները աղաղակներով հարձակվում են նիկոլ դավաճանի հեռացումը պահանջողների վրա (հուսով եմ չեք մոռացել): Ինչո՞ւ էդպես չպիտի վարվեին, եթե էդ մարդիկ թույլ են տալիս, որ իրենց օգտագործեն:

Սրանք ինչո՞ւ էդպես չպիտի վարվեին, եթե իրենց ապիկարության հետևանքով որդեկորույս դարձած ծնողները սրանց ընդունում են իրենց հարկի ներքո, եթե հանդիպում են անզրահաբաճկոն ու անսաղավարտ, օդից անպաշտպան մնալու հետևանքով հաշմված, վիրավորվածների հետ, ու… ոչ մի բան, ոչ մեկը մի ծանր բանով չի դմփացնում նիկոլի նեռամիտ գանգին…

Սրանք 13 տարի մարտի 1-ի զոհերին են կերել, քաղաքականարես կերել են, էդ զոհերի վրա իրենց քաղաքական կարիերան են սարքել, գորՁիչ են չարձել, դեպուտատ-մեպուտատ, վլաստի են եկել: Էդ 10 զոհերի վրա էնքան փորձ են կուտակել, որ հիմա մի քանի հազար զոհերին քաղաքականապես ուտելը իրենց համար խնդիր չէ: Իսկ խնդիր չէ, որովհետև իրենք հո ֆիզիկապես անվնա՞ս, են, քրեականապես հո ձերբակալվա՞ծ ու մեղադրանքի տա՞կ չեն:

Սրանք ինչո՞ւ էդպես չպիտի վարվեին, եթե կան հայ մարդիկ, որոնք թույլ են տալիս, որ էս մարդակերները դիպչեն իրենց երեխաներին: Ինչո՞ւ չպիտի էդպես վարեին, եթե մինչև օրս կան իրենց լպստող անուղեղներ: Ինչո՞ւ չպիտի էդպես վարվեին, եթե գնում են սասունցիների մոտ խոսում են թուրքի հետ ախպերանալուց, ու… ողջ-առողջ, անվնաս հեռանում են…Նրանք, ովքեր շարունակում են կրկնել «սաղ նախկիններն են մեղավոր», «հողերը տված էին», «նիկոլի գլխին սարքեցին» և այլ նման հիմարություններ, հենց այդքանով ամեն ինչ արել են, որ էսօր սրանք իրենց էդպես լկտի, ցինիկ ու անմարդկային պահեն:

Ու քանի գնա, այնքան ավելի ու ավելի .ռի են իրենց պահելու: Եթե ազգի դեմ հանցանք էլ չէ, աններելի ոճիր են գործել ու մինչև օրս պատժված չեն, հլա մի բան էլ «արտահերթ ընտրության» ու վերընտրվելու ախորժակ ունեն, ուրեմն էլի կանեն: Ի՞նչյա եղել, որ: Դուք կարևորը չշեղվեք, դուք, կարևորը, ինքներդ ձեզ էշի տեղ դրած, ասեք՝ դե ինչ կարանք անենք, դե եղավ, անցավ-գնաց….

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։