«Ռուսաստանն ազատ է իր հայեցողությամբ զորքերը տեղափոխել երկրով»

106

Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են իրավիճակը Դոնբասում, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի զորավարժությունները Ուկրաինայի հետ սահմանների մոտ:

Պաշտոնական Բեռլինը պահանջել է սահմանափակել Ռուսաստանի ենթադրաբար ավելացված ռազմական ներկայությունը արևմտյան սահմաններին: Ի պատասխան Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ազատ է իր հայեցողությամբ զորքերը տեղափոխել երկրի տարածքով։ Նրա խոսքերը հաղորդում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Կրեմլի խոսնակը նշել է, որ Դոնբասում պատերազմի վերսկսման դեպքում Մոսկվան հակաքայլեր կձեռնարկի: