Ռուսաստանը պատվաստանյութ է մշակում COVID-19-ի միանգամից մի քանի տարբերակների դեմ

117

Ռուս մասնագետներն իրականացնում են մի պատվաստանյութի նախակլինիկական ուսումնասիրություններ, որը կարող է պաշտպանել կորոնավիրուսի միանգամից մի քանի տարբերակներից, ասել է Գամալեյա կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:

«Բացի վեկտորայինից, մենք փաստորեն մշակել ենք նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա անձին պատվաստել այնպես, որ պաշտպանիչ իմունիտետ առաջանա ոչ թե մեկ տարբերակից, օրինակ COVID-19 վիրուս-հարուցիչից, այլ չորս-հինգ տարբերակներից», ասել է նա:

Նրա խոսքերով, դրա շնորհիվ գիտնականները ստիպված չեն լինի Սպուտնիկ V–ի մի քանի տարբերակ պատրաստել: Նա ավելացրել է, որ այս մշակումներին շատ աջակցում է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: