Ռուսաստանը Կասպից ծովի նավատորմի դեսանտային նավերը տեղափոխել է Սև ծով

239

ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կասպից ծովի նավատորմի ավելի քան 10 դեսանտային և հրետանային նավ սկսել է միջնավատորմային անցումը դեպի Սև ծով:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ անցումն իրականացվում է որպես ուսումնական ձմեռային ժամանակահատվածի վերահսկողական ստուգման մաս: Միևնույն ժամանակ, մինչ Մախաչկալայի բազային կետը լքելը, նավերի անձնակազմն ավարտել է հիմնական ուսուցման ամբողջական ցիկլը և  առաջադրանքներ է կատարել ծովում:Սև ծովում Կասպյան նավատորմի նավերը Սևծովյան նավատորմի ուժերի հետ միասին կմասնակցեն ծովային զորավարժությունների: