Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սպուտնիկ V-ի մատակարարումները և հնարավոր համատեղ արտադրությունը

129

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սպուտնիկ V պատվաստանյութի մատակարարումներն ու հնարավոր համատեղ արտադրությունը: Այս մասին ուրբաթ օրը՝ նախագահների հեռախոսազրույցից հետո, հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նրանք պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը այս ոլորտում (կորոնավիրուսի դեմ պայքարում), այդ թվում՝ մատակարարումների և ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի համատեղ արտադրության համատեքստում», ասված է հայտարարության մեջ: