Շահեն Պետրոսյանն «աշխատանքային խումբ» է ձևավորել Փաշինյանի հետ հանդիպումը կազմակերպելու համար, հետո ճողոպրել է

34

Համացանցում հայտնվել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Շահեն Պետրոսյանի նամակագրությունն ասոցիացիայի անդամների հետ, որում վերջինս ցուցում է տալիս՝ ինչ է պետք անել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Պետրոսյանը նշում է, որ բոլոր հարցերը նախապես համաձայնեցված են Նիկոլ Փաշինյանի ու Զարեհ Սինանյանի հետ՝ հրահանգելով այլ հարցեր չտալ:

Նա պահանջում է, որ մթնոլորտը լինի «հաճելի և ընկերական»:

Զավեշտն այն է, որ ինքը՝ Պետրոսյանը ճողոպրել է, վերջին պահին հայտնելով, թե «տեխնիկական խնդիրներ» կան և չի կարող մասնակցել հանդիպմանը, մինչդեռ իրականում խուսափել է Փաշինյանի հետ հանդիպելով վերջնականապես հեղինակազրկվելուց:

Ի դեպ, մասնակիցներից 5-ը հանդիպման մեկնարկից 20 րոպե անց ցուցադրաբար լքել են սրահը:
👇
https://t.me/mediaport2020/4309

https://t.me/mediaport2020/4308