Նիդերլանդներն արգելել են AstraZeneca-ով 60 տարեկանից ցածր անձանց պատվաստումները

137

Նիդերլանդների կառավարությունը որոշում է կայացրել, որ մինչև 60 տարեկան անձինք չեն պատվաստվի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած Vaxzevria պատվաստանյութով: Այս մասին հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատար, առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարար Հուգո դե Յոնգեն:

«Առողջության հնարավոր ռիսկերը կանխելու համար 60 տարեկանից ցածր մարդիկ կպատվաստվեն այլ արտադրողների պատվաստանյութերով», ասել է նա:

Նիդերլանդներում Vaxzevria-ի օգտագործումը սահմանափակելու մասին որոշումը կայացվել է ապրիլի 2-ին, բայց՝ ժամանակավոր: