«Ձեզ չներեք այսօրվա ու նախորդող երեք տարիների համար. չներեք, որովհետև 18-ի դագաղում սպանեցիք Արցախը». Աննա Մկրտչյան

94

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ձեզ չներեք այսօրվա ու նախորդող երեք տարիների համար։ Չներեք, որովհետև 18-ի փողոցներում տրորեցիք Շուշին։

Չներեք, որովհետև 18-ի դագաղում սպանեցիք Արցախը։

Ձեզ չներեք, որովհետև 18-ի սև ժապավենով խեղդեցիք մեր պետության իմունիտետը։

Ձեր գորգոռոցներով խլացրեցիք մեր հաղթանակները։

Ձեր քայլերով վերացրեցիք մեր արժանապատվությունը( մեր, որովհետև դուք դրանից չեք ունեցել)

Ձեզ չներեք, որովհետև 18-ի փակ փողոցներում ստիպեցիք, որ հայկական ապագան արգելակի։

Ձեզ չներեք, որովհետև 18-ի ողբերգության ժամանակ պարեցիք։

Ձեզ չներեք, որովհետև 18-ին վայրագների նման քանդեցիք էն հիմնասյունը, որի վրա հենց ինքներդ վստահ թիկնել էիք։

Ձեզ չներեք նիկոլին։

Ձեզ չներեք դրա դավաճանությունը։

Ձեզ չներեք դրա խրախճանքը մահ ու ցավ տեսնելիս։

Ձեզ չներեք ձեր թուլությունն ու տկարությունը։

Ձեզ չներեք, որ ձեր նախանձից ու չարությունից ծնված անեցքը, որ մարմնավորվեց 18-ին ու 3 տարի հյուծեց հենց ձեզ։

Ձեր ստեղծած դժոխքի համար ձեզ չներեք։

Ձեզ չներեք, որովհետև ձեզ մեր լեռներն ու քարերը, վանքերն ու հայրենի ոգին չեն ներելու, որ ձեր պատճառով հիմա նորից թուրքի լծի տակ են։ Նորից փակեցիք հայկական սարերի ու հողի հայկական օդը, որով երեսուն տարի շնչում էինք։

Հ.Գ. Նախընտրում եմ ամբողջ կյանք պայքարի մաս լինել, քան ինքս ինձ չներել»։