Համաշխարհային ռազմահոս

52

Ուկրաինացի ուժայիններն այսօր առավոտյան ականանետային հարված են հասցրել Դոնեցկից հյուսիս գտնվող Վեսյոլոյե գյուղին:

Գնդակոծությունը տեղի է ունեցել առավոտյան 7։13-ին՝ արձակվել է 120 միլիմետրանոց 12 ական։ Բացի այդ, Ուկրաինայի անվտանգության ուժերը Լենինսկոյե գյուղի ուղղությամբ արձակել են 82 մմ տրամաչափի 14 ական:


ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ստյուարտ Պիչը մեկնել է Ուկրաինա։

Պիչը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակի հետ: Ուկրաինայի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքից Ուկրաինային հետագա աջակցություն կցուցաբերվի»:


Ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկիի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա։

Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ Զելինսկիի այցը տեղի կունենա Դոնբասում տիրող լարված իրավիճակի ֆոնին, ինչից մեծապես անհանգստացած են թուրքական իշխանությունները։


ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել հակամարտությունը Ղարաբաղում։

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը հայտարարել է, որ ակնկալում է ադրբեջանական իշխանությունների դժգոհությունը կապված այն բանի հետ, որ, ռուս խաղաղապահները, կարծես, երկարաժամկետ կմնան Լեռնային Ղարաբաղում։ Ջորջ Քենթը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Բաքուն և Երևանը շահագրգռված լինեն դրանում։


ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան հայտարարել է, որ ՌԴ-ում չեն բացառում, որ Հայաստանին ռուսական ԱԹՍ-ներ կարող են մատակարարել: «Այսօր մենք առաջարկում ենք արտահանել մի շարք ԱԹՍ-ներ, այդ թվում՝ «Օրիոն-Է» երկարատեւ թռիչքի հետախուզական համալիր: Հայկական կողմի համապատասխան դիմումի դեպքում մենք պատրաստ ենք իրականացնել մատակարարումները»,- նշել է Ռեշետնիկովան։


Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը հետևել են 2 երկրների բանակների ավտոմատացված կառավարման համակարգերի համատեղ աշխատանքին:

Զորավարժության ընթացքում նախարարները կարևորել են կապի զորքերի փոխազդեցության բարելավումը, կապի միասնական համակարգերի կազմակերպումը և զորքերի միջև ավտոմատացված կառավաումը, ինչպես նաև այս ոլորտում համատեղ գործողությունների շարունակումը: Պաշտպանության նախարարները բարձր են գնահատել նաև ադրբեջանական և թուրքական բանակների բոլոր տեսակի զորքերի փոխգործակցության բարելավումը, համատեղ օպերատիվ պլանների մշակումը, ստորաբաժանումների միջև մարտական փոխազդեցության աճը և այլ գործողություններ։

Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի կապի զորքերի համատեղ զորավարժությունները սկսվել են ապրիլի 6-ին և կավարտվեն ապրիլի 8-ին:


ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ամանդա Դորին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի և ՆԱՏՕ-ում իր կոլեգաների հետ մասնակցել է օնլայն հանդիպման, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հաղորդվում է, որ նիստի մասնակիցները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի ռազմական ակտիվության մեծացմանը Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում։

Ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները «հաստատել են իրենց վճռականությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու եվրաատլանտյան ձգտումներին աջակցելու հարցում»։


Ապրիլի 6-ին թուրք զինվորականները կիրառելով թուրքական ՌԷՊ «SAR» ռադարը Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են ռուսական արտադրության հետախուզական «Օրլան -10» անօդաչու թռչող սարքը։


Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն վեց աշխատակից է զոհվել Թախարի նահանգում ռազմական ճամբարի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետևանքով:

Ապրիլի 7-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝գրոհը տեղի Է ունեցել ապրիլի լույս 7-ի գիշերը: Ուժայիններին հաջողվել Է ոչնչացնել ութ զինյալների:


«Գլավկոսմոսը» և Թուրքիան բանակցություններ են վարում թուրքական արբանյակները ռուսական հրթիռների ուղեծիր դուրս բերելու շուրջ: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Դմիտրի Լոսկուտովը:

Լոսկուտովը չի նշել, թե որ արբանյակներն են նախատեսում ուղարկել տիեզերք, և երբ դա կարող է տեղի ունենալ:

Նրա խոսքով, ներկայումս «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի միջոցով բանակցություններ են տարվում Թուրքիայի հետ համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր կնքելու շուրջ:


Հյուսիսային Իրաքում PKK (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) չի լինելու․ ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Նրա խոսքով՝ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վնասազերծվել վերջին ահաբեկիչը:

Պատասխանելով «կա՞, արդյոք, հակամարտություն Թուրքիայի և Ռուսաստանի միջև» հարցին, թուրք նախարարը նշել է, որ ՆԱՏՕ–ի ներկայությունը Իրաքում, ռուս–ամերիկյան հարաբերությունները, Սև և Միջերկրական ծովերի խնդիրները միջազգային դիվանագիտություն են, քաղաքականությունб և անվտանգությունը զարգանում է դինամիկորեն։

«Այս դինամիկ պայմաններում Թուրքիան պաշտպանում է ազգի իրավունքներն ու շահերը և շարունակելու է ջանքեր գործադրել դրա համար»,- ասել է Աքարը:


ՔաղեցԳևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Աղբյուր Combat, Military, Милитарист, Radar տելեգրամյան ալիքներ