Հակառուսական «Perfect TV»-ներն «ավետում» են Փաշինյանի ու Պուտինի «ախպերության» մասին

50

Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը կրկին խայտառակ պահվածք է դրսևորել ու դարձել համացանցի ու օտարերկրյա լրատվամիջոցների ծաղրի առարկան:

Չնայած հանդիպման «հիշարժան» դրվագները Փաշինյանի փնթի արտաքինն ու «շպարգալկան» էին, իշխանության շահերը սպասարկող քարոզչամեքենան լծվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտին «ջերմ հարաբերությունների» պրոպագանդային:

Իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի հայտնի YouTube-յան ալիքները «ավետում» են Փաշինյանի ու Պուտինի «ախպերության» մասին ու ցնցում համացանցը, կամ ասել է, թե` «սենց հանդիպում աշխարհը դեռ չէր տեսել»:

Սրանք այն նույն ալիքներն են, որոնք հայ-ռուսական ազգամիջյան թշնամանք քարոզող տեսանյութեր հրապարակում, էժանագին կեղծիքներ են տարածում, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ։  Այս անգամ էլ այս մեդիաաղբը սպառող լսարանին անհրաժեշտ է կերակրել Փաշինյանի ու Պուտինի` «լավ հարաբերությունների» մասին տեսանյութերով։

Ավելին՝ https://antifake.am/am/news/10811